12 օգոստոսի 2010 - 10:56 AMT
Ռուսաստանի հարավում բացվել է սփյուռքի համար նախատեսված հայկական ռուսալեզու ТВ АРМ. РУ հեռուստաալիքի թղթակցային կետը

Ռուսաստանի հարավում բացվել է սփյուռքի համար նախատեսված ТВ АРМ. РУ հայկական ռուսալեզու հեռուստաալիքի թղթակցային կետը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ գործառույթն իրականցնելու է Սոչի քաղաքում գործող ТВ3 հեռուստաալիքը:

ТВ3-ը կապահովի ТВ АРМ. РУ-ին տեղեկատվական և գովազգային նյութերով, իսկ ТВ АРМ. РУ-ն` Սոչիի հետուստաալիքի կողմից պատրաստված նյութերի եթեր դուրս գալը: ТВ3-ն իր հերթին պայմանագիր է կնքել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի հետ տեղեկատվական համագործակցության մասին, որը նպաստելու է ТВ АРМ. РУ հարավռուսական թղթակցային կենտրոնի գործունեության զարգացմանը: