Ռիմմա Վարժապետյան. Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռիմմա Վարժապետյան. Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Այն, որ Իսրայելի կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, չի նշանակում, որ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Իսրայելի կրթության նախարարը դպրոցների ուսումնական ծրագրում մտցրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը: «Հայոց եղեռնը ուսումնասիրվում է դպրոցում, բայց չի որակվում որպես Ցեղասպանություն»,- ասել է նա:

Անդրադառնալով Քնեսթեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Վարժապետյանն ասել է, որ Հայաստանի հրեական համայնքը բազմիցս դիմել է Քնեսեթ` խնդրելով քննարկել այդ հարցը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այդ հարցը կքննարկվի, բայց կան ոլորտներ, որոնք կապված են Իսրայելի անվտանգության, տնտեսական հարցերի հետ: Կա նաև բարոյական կողմ. հրեա ժողովուրդը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, եզակի է: Բայց մենք համոզված ենք, որ այդ հարցը կքննարկվի Քնեսեթում»,- նշել է Վարժապետյանը և հավելել, որ թե չի կարող ասել, թե դա երբ կլինի: Նա համոզվածություն է հայտնել, որ Ցեղասպանության 100-ամյակին ԱՄՆ-ն և Իսրայելն այն կճանաչեն: «Մարդիկ պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունը, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա:

Միաժամանակ նա ավելացրել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք չէ կապել թուրք-իսրայելական հարաբերությունների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---