12 օգոստոսի 2010 - 15:40 AMT
Սերժ Թանկյան. Ես կուզենայի Երևանում անցկացնել System of a Down-ի համերգը

«Ես լավ միտք եմ համարում Երևանում ամբողջական կազմով System of a Down-ի համերգով հանդես գալը»,- օգոստոսի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է խմբի նախկին մենակատար, ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա նշել է, որ 2006 թվականին խմբի կազմալուծումից հետո իրենց բազմաթիվ առաջարկներ են արել խմբի վերամիավորման վերաբերյալ, սակայն առայժմ երաժիշտները որոշակի ծրագրեր չունեն այդ հաշվով:

«Բայց ամեն ինչ հնարավոր է, քանի որ մենք շատ լավ ընկերներ ենք: Եթե մենք, այնուամենայնիվ, որոշենք վերամիավորվել կամ համերգներով հանդես գալ Հայաստանում, այդ տեղեկատվությունն անպայման կհայտնվի մեր կայքում»,- նշել է Սերժ Թանկյանը: