Հրթիռներն ու զինամթերքը Իրանից «Հզբոլահի» համար կփոխադրվի Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Իտալական Corriere della Sera թերթում տեղ գտած հրապարակման համաձայն, Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր «չարության սռնի»: Հրապարակումը տեղեկություններ է հայտնում, որ հրթիռներն ու զինամթերքը այսուհետև Իրանից «Հզբոլահին» է հասնելու Թուրքիայի տարածքով:

Թերթը գրում է, որ Անկարան ու Թուրքիան վերջերս գաղտնի նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, փաստորեն, Իսլամական հեղափոխության պահապանների և Հասան Նասրալայի մարտիկների միջև տարածքային ամբողջականություն կստեղծվի:

«Հզբոլահը» վստահ է իր ուժերի հանդեպ և գիտակցում է իր քաղաքական նշանակությունը», - գրում է հոդվածի հեղինակ, իտալացի լրագրող Գվիդո Օլիմպիոն: Նա նշում է, որ թուրք-իրանական նոր համաձայնագիրը ավելի կուժեղացնի լիբանանցի ահաբեկիչներին: Անհայտ աղբյուրներից ստացած նրա տեղեկությունների համաձայն, փոխադրումներն իրականացվելու են սովորական բեռնատարների եւ արդյունաբերական տրանսպորտի միջոցներով: Երկու երկրների գաղտնի գործակալները «Հզբոլահի» հետ իրենց գործողությունները համաձայնեցնելով, ամեն ինչ անելու են, որպեսզի զենքի, զինամթերքի և ժամանակակից հանդերձանքի փոխադրման համար ստեղծեն ավելի բարենպաստ պայմաններ:

Թուրքիայի և Սիրիայի տարածքով անցնող ուղերթի մանրամասները քննարկվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղտնի ծառայության ղեկավար Հուսեյն Թաաբայի և թուրքական հետախուզության նոր ղեկավար Հակրան Ֆիդանի հանդիպման ժամանակ:

Իսրայելի «Էդիոտ Ահրոնոտ» թերթում տպագրված հարցազրույցի մեջ Օլիմպիոն հայտարարել է, որ իր կարծիքով, Թուրքիան դեռևս Արևմուտքից վերջնականապես երես չի թեքել` Թեհրանի կողմն անցնելով:

«Եվրոպան, սակայն, դեռևս շարունակում է իր դուռը փակ պահել Թուրքիայի համար: Իրանը նրա համար վատ փոխարինող չէ, ուժեղ խաղաքարտ է, որը կարելի է խաղարկել մերձավորարևելյան քաղաքական խաղի ընթացքում: Թուրքիան, դեռևս, կարող է ամեն պահի դադարեցնել զենքի մատակարարումը «Հզբոլահին» և խզել կապերը Իրանի հետ, եթե որոշի, որ այդպես իր համար լավ կլինի, և թե ինչ կառաջարկեն իրեն դրա փոխարեն», - գրում է լրագրողը, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---