ՀՀ կառավարությունը 9,6 մլն դրամ է հատկացրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի նորոգման նպատակով

ՀՀ կառավարությունը 9,6 մլն դրամ է հատկացրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի նորոգման նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում, որը վարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որոշել է Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9,6 մլն դրամ։ Հաշվի առնելով, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է և այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քառ. մետր քայքայված հատվածները։

Բացի դրանից, կառավարությունը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթի արդյունքները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---