Արցախում քննարկվեցին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները

Արցախում քննարկվեցին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հիմնախնդիրների: Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը՝ բերքահավաքի ընթացքի վերաբերյալ, փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը՝ հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը՝ ոռոգման համակարգում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը՝ մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցում իրականացվող աշխատանքների կապակցությամբ, արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը` էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը՝ տնտեսական մրցակցության ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ և մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը՝ առաջիկայում նախատեսված մշակութային միջոցառումների ընթացքի մասին:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ նշելով, որ ամենայն ուշադրությամբ հետևելու է աշխատանքների պատշաճ իրականացմանը: Խորհրդակցությանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---