Երևանն ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք12 օգոստոսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին և Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի ուրույն դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման գործում: Նա ներկաներին տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանն ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք և հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաև 2012 թ. ապրիլի 23-ից մինչև 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին: Դեսպանը ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել ներկաներին Ազգային գրադարանի գրքահավաքի կոչին արձագանքելու համար և նրանց հանձնել ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |