13 օգոստոսի 2010 - 12:25 AMT
Rogers Cup-ում Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Դավիթ Նալբանդյանը Տորոնտոյում (Կանադա) շարունակում է իր վստահ մասնակցությունը Rogers Cup-2010 մրաշարին

Մրցաշարի երրորդ շրջանում Նալբանդյանը հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ շվեդ Ռոբին Սոդերլինգի հետ:

Խաղը տևել է 2 ժամ 8 րոպե, և Նալբանդյանը հաղթել է բոլոր երեք սեթերում 4:6, 6:4, 6:1 հաշվով:

«Ես գոհ եմ իմ խաղից, դա հիանալի հաղթանակ է ինձ համար: Անկեղծ ասած, ես այս խաղը չեմ առանձնացնում մյուսներից: Ես շատ երկար ժամանակ եմ անցկացրել կորտի սահմաններից դուրս և հիմա ուղղակի վայելում եմ խաղալու հնարավորությունը,- ասել է Նալբանդյանը խաղից հետո,- այդ դադարն ինձ կրկին մարզվելու, խաղալու և դրանից հաճույք ստանալու լրացուցիչ խթան տվեց»:

Հիմա քառորդ եզրափակիչում նա պետք է մրցի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)- էնդի Մարե (Անգլիա) զույգի հաղթողի հետ: