13 օգոստոսի 2010 - 14:11 AMT
Ստեփանակերտում քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և փոխնախարար Վահե Դանիելյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունը: