ՀԱՊԿ-ն տեղեկատվա-վերլուծական ամսագիր կթողարկի

ՀԱՊԿ-ն տեղեկատվա-վերլուծական ամսագիր կթողարկի

PanARMENIAN.Net - 2010 թվականի օգոստոսի 13-ին կայացավ ՀԱՊԿ առընթեր Մշտական Խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Լիազոր ներկայացուցիչները, ունկնդրելով տեղեկատվությունն օրակարգի և ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի առաջնայնությունների մասին, ընդգծեցին ՀԱՊԿ ու ՄԱԿ քարտուղարությունների միջև ձեռք բերված համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների, ինչպես նաև ՄԱԿ ԳՎ համապատասխան բանաձևի գործնական իրականացման կարևորությունը:

Քննարկվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության տեղեկատվա-վերլուծական ամսագրի հիմնադրման մասին» ՀԱՊԿ ՀԱԽ Որոշման նախագիծը: Դիտարկվեցին նաև այլ հարցեր, որոնք մտնում են Մշտական Խորհրդի իրավասության մեջ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ՏԱՄՀԿ ազգային ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---