Աբգար Եղոյան. Հայաստանում հացահատիկի և ալյուրի գների բարձրացումը համընդհանուր իրարանցման արդյունքն է

Աբգար Եղոյան. Հայաստանում հացահատիկի և ալյուրի գների բարձրացումը համընդհանուր իրարանցման արդյունքն է

PanARMENIAN.Net - Հայաստանում հացահատիկի և ալյուրի գների բարձրացումը համընդհանուր իրարանցման արդյունքն է, որն առաջ է եկել ՌԴ-ից, որը Հայաստանում հացահատիկայինների հիմնական մատակարարն է, հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելման մասին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունից հետո, գտնում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Ընդ որում, նա նշել է, որ այդ հարցում ոչ պակաս դեր են խաղում Հայաստանի լրատվամիջոցները, որոնք «կրակին յուղ են լցնում»:

Բացի դրանից, Աբգար Եղոյանը նկատել է, որ ԱՄՆ-ում այս տարի 15 մլն տոննայով կավելացնեն հացահատիկայինների արտահանման ծավալը, ինչի կապակցությամբ միջազգային շուկայում հացահատիկի գինն արդեն նվազել է $5-ով:

Հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է խստացնի խախտողների հանդեպ պատժամիջոցները: «Մեր կազմակերպությունն արդեն դիմել է խախտողներին հասնող տուգանքի չափը տարեկան շրջանառության 2%-ից մինչև 5% հասցնելու առաջարկով: Ընդ որում, այդ 5%-ից 2.5%-ն անհրաժեշտ է փոխանցել պետբյուջե, իսկ մյուս 2.5%-ը` արտաբյուջետային հաշվին` շուկաների մոնիթորինգ անցկացնելու և սպառողներին տեղեկացնելու աշխատանքներ իրականացնելու համար»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---