Վյաչեսլավ Օվչիննիկով. «Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատժվեին, ապա ղարաբաղյան հակամարտությունից կարելի էր խուսափել»

PanARMENIAN.Net - «Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատասխանատվության ենթարկվեին, ես կարծում եմ, որ կարելի էր խուսափել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի ունեցած հետագա իրադարձություններից, իսկ Սումգայիթում ձերբակալվեց ընդամենը 180 հոգի», - հայտարարել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գեներալ, 1988-1990 թթ. Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակի պարետատան շտաբի պետ Վյաչեսլավ Օվչիննիկովը: Նրա խոսքերի համաձայն, իշխանությունների անգործությունը հանգեցրեց ամենաթողության:

Նա նաև նշել է, որ ԼՂԻՄ-ում առաջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ միութենական իշխանությունների վերաբերմունքն անլուրջ էր: «Կարծում էին, դրանք ինչպես սկսել են, այնպես էլ կվերջանան: Լրջորեն ոչ ոք չէր զբաղվում այն պատճառներով, որոնք հակամարտության հանգեցրին: Այն, ինչ կատարվեց, մակերեսային էր: Գոյություն ուներ գաղափարախոսություն, ըստ որի, իբր, ԽՍՀՄ-ում ոչ մի տարաձայնություն գոյություն չունի, և բոլորը ելնում էին դրանից», - նշել է Օվչիննիկովը, հաղորդում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---