Հոկտեմբերի 1-ից անդորրագրերի վրա նշվելու է էլեկտրաէներգիայի և գազի պառման մասին ողջ տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի և գազի ամսական սպառման մասին ողջ տեղեկատվությունը կլինի վճարման անդորրագրերում: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպություններին պարտավորեցրել է ամեն ամիս սպառողներին ներկայացնել նախորդ և ընթացիկ ամիսներին հաշվիչի ցուցմունքը, հաշվարկային ամիսը, հաշվիչի գումարը:

Կազմակերպության նախագահը հստակեցրել է, որ այսպիսի նորամուծությունների առիթը սպառողների բազմաթիվ բողոքներն են: Նրա կարծիքով, անդորրագրերի վրա ընթացիկ և նախորդ ցուցմունքների նշումը հնարավորություն կտա խուսափել բախումնային իրավիճակներից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---