Թուրքիան Ստամբուլում կայանալիք համերգի ժամանակ ակնկալում է ուկնկդրել Ջիվան Գասպարյանի ելույթը

Թուրքիան Ստամբուլում կայանալիք համերգի ժամանակ ակնկալում է ուկնկդրել Ջիվան Գասպարյանի ելույթը

PanARMENIAN.Net - Թուրքիան սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք «Աշխարհի համերգի» ժամանակ ակնկալում է ուկնկդրել դուդուկի վարպետ, աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանի ելույթը: Այդ մասին երաժիշտը հաղորդել է օգոստոսի 13-ին կայացած մամլո ասուլիսում: Սակայն առայժմ նա չի հաստատել իր մասնակցությունը համերգին: «Ես պետք է խորհրդակցեմ իմ ընկերների հետ և միայն հետո վերջնական որոշում ընդունեմ»,- ասել է երաժիշտը` ավելացնելով, որ համերգին մասնակցելու դեպքում այնտեղ կմեկնի թոռան հետ: Դուդուկի վարպետի խոսքով, համերգին մասնակցելու են երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից:

Խոսելով ժամանակակից հայ էստրադայի ստեղծագործությունների մասին` Ջիվան Գասպարյանը նշել է, որ այդ երգերում ազգային երաժշտական մոտիվները խեղաթյուրվում են թուրքական, արաբական ու եվրոպական մոտիվներն օգտագործելու պատճառով: Նա կարծիք է հայտնել նաև այդ ոլորտում պրոֆեսիոնալիզմի բարձրացման անհրաժեշտության մասին: Ջիվան Գասպարյանի խոսքով, ազգային երաժշտությունը պետք է Հայաստանի մշակույթի հենասյունը լինի:

Ինչպես նշել է երաժիշտ, ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը (Մրո), չի կարելի թույլ տալ, որպեսզի հայկական երգերը կատարեն այլազգի երգիչներ, որոնք այդ երգերը ներկայացնում են որպես իրենց երկրների ազգային մոտիվներ: Երգչի խոսքով, դա, մասնավորապես, վերաբերում է թուրքերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---