13 օգոստոսի 2010 - 18:32 AMT
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին նշանակմանկապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանըհամոզմունք հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-թուրքմենական երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյաննու դեսպան Սերդարովը քննարկեցին նաև հայ-թուրքմենական երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև հումանիտար, գիտական և գործարար կապերի սերտացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-թուրքմենական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյաննու ԱթաՍերդարովը անդրադարձան նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին: