Սինգապուրում պատանեկան Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կրելու է նետաձիգ Վասիլ Շահնազարյանը

Սինգապուրում պատանեկան Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կրելու է նետաձիգ Վասիլ Շահնազարյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Սինգապուրում կմեկնարկեն առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Խաղերի բացումը կկայանա երևանյան ժամանակով 15:30-ին:

Օլիմպիական խաղերին կմասնակցեն 3500 մարզիկներ աշխարհի 205 երկրներից: Հայաստանը 12 մարզաձևերում կներկայացնեն 14 մարզիկներ: Օգոստոսի 15-ին Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենան ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), Անահիտ Բարսեղյանն ու Սերգեյ Պևնևը Հայաստանը կներկայացնեն լողի մարզաձևում, իսկ Վարոս Պետրոսյանը` հունահռոմեական ըմբշամարտում:

Օլիմպիադայում ելույթ կունենան նաև մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (օգոստոսի 16), ազատ ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանն ու աթլետ Դիանա Խուբեսերյանը (օգոստոսի 17), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը (օգոստոսի 18), ծանրամարտիկ Գոռ Մարգարյանը (օգոստոսի 19): Ձյուդոիստ Դավիթ Ղազարյանն ու բռնցքամարտիկ Հրանտ Մաթևոսյանը ելույթ կունենան օգոստոսի 21-ին, նույն օրը թիավարման մարզաձևում հանդես կգա Էդգար Բաբայանը, Գևորգ Պապոյանը սուզում մարզաձևում իր ելույթները կսկսի օգոստոսի 22-ին, իսկ հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը` օգոստոսի 24-ին:

Սինգապուրում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշը կրելու է նետաձիգ Վասիլ Շահնազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---