14 օգոստոսի 2010 - 13:10 AMT
C-300-ը տեղադրվել է Աբխազիայում 2008-ի աշնանը

«Մեր ռազմական համագործակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ նորություն և գաղտնիք չէ: Այն իրականանում է միջպետական երկկողմանի համաձայնությունների հիման վրա` նպատակ ունենալով ապահովել անդրկովկասյան երիտասարդ պետությունների անվտանգությունը և ընդհանուր առմամբ կայունությունը ողջ տարածաշրջանում: Արդիականությունն ավելի քան ակնհայտ է` հաշվի առնելով 2008-ի օգոստոսի ողբերգական դեպքերը և Թբիլիսիի մինչ օրս պահպանած ռևանշիստական նկրտումները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, ինչ վերաբերվում է C-300-ին, ապա ՀՕՊ այդ համակարգն Աբխազիայում ռազմական բազայի սպառազինություն է, որի նպատակը զուտ պաշտպանական բնույթի խնդիրներ լուծելն է: Այն տեղադրվել է 2008-ի աշնանը և չի կարող ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանում և չի խախտում Ռուսաստանի միջազգային պարտավորությունները: