Լվովում հայկական Մայր տաճարի բակում սկսել են վերանորոգել փայտե խորանը

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Լեհաստանի հայերի մշակույթի և մշակութային ժառանգության հիմնադրամը», Լվովում «Գողգոթա» անունով հայտնի հայկական Մայր տաճարի բակում սկսել են վերանորոգել փայտե խորանը: Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության գրանտերի հաշվին Լեհաստանի հայերի մշակույթի և մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող աշխատանքները գլխավորել է Անջեյ Կազբերուկը, որը փայտի պահպանման ոլորտում մասնագետ է Վարշավայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայից: «Առաջին փուլն արդեն ավարտված է,- ասել է Անջեյ Կազբերուկը:- Այն կայանում էր նախքան ապամոնտաժումը մանրամասն փաստագրելու և ապամոնտաժման ու տեղափոխման ժամանակ բոլոր համարակալված հատվածները տաճարի երգչախմբի սրահ տանելու մեջ, որտեղ արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները: Ընդ որում, Գողգոթայի խորանի ներքին տարածքի կառուցողական տարրերը փոխանակվելու են նորերով: Պարզվում է, որ այդ տարրերն այնքան մաշված էին, որ ցանկացած պահին խորանը կարող էր ընկնել և կոտրվել: Խորանի ամենահին դետալը Քրիստոսի ֆիգուրն է խաչի վրա, որը թվագրվում է տասնհինգերորդ դարով, իսկ ամենանոր դետալները վերաբերում են տասնութերորդ դարին»:

Հիմնական տարրերը ներկայիս վայրն են տեղափոխվել Լվովի մեկ այլ հայկական եկեղեցուց: Պոլիխրոմ զարդերը զգալիորեն վնասվել էին մի քանի ոչ մեծ հրդեհների արդյունքում: Խորանի ոչնչացմանը նպաստել էին նաև անձրևը, ձյունը, վատ վերանորոգումը, ծակոտկեն տանիքը: Խորանի դիմացի հարթակը շարված է եղել հայկական տապանաքարերից, հաղորդում Analitika.at.ua.

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---