ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին14 օգոստոսի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում է WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայից ժամանած WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին և նրա մենեջեր գերմանացի Քրիստոֆ Վեշեին: Սփյուռքի նախարարը ողջունեց հյուրերին և ասաց, որ շնորհակալ է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որ օտարերկրացիներին հնարավորություն է տալիս այնպիսի հաջողությունների հասնել, ինչպես դա արել է Սյուզի Կենտիկյանը: Քրիստոֆ Վեշեն իր հերթին նշեց, որ Գերմանիայի քաղաքական էլիտան հետաքրքրված է հայուհի բռնցքամարտիկով: Վեշերը նշեց նաև, որ ինքը` որպես Սյուզիի մենեջեր, շահագրգռված է, որ վերջինս հնարավորությունների սահմաններում մասնակցի նաև Հայաստանում կազմակերպված ծրագրերին` այդպիսով ամրապնդելով Հայաստան-Գերմանիա կապերը: Քննարկվեց նաև «Հայաստանի կյանքի ծառ» (Lebensbaum Armenien) նախագիծը, որի մասն է կազմում նաև Սյուզի Կենտիկյանը: Առաջարկվում էր նախագծում ընդգրկել ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհի հայությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նաև Սյուզի Կենտիկյանի համար Երևանում բռնցքամարտի մենամարտ կազմակերպելու միտքը: Հանդիպման վերջում ՀՀ սփյուռքի նախարարը հյուրերին հրավիրեց մասնակցել «Արի տուն 2010» ծրագրի 4-րդ խմբի մեկնարկի համար կազմակերպված միջոցառմանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |