16 օգոստոսի 2010 - 11:41 AMT
Լուկաշենկոն կարող է չմասնակցել Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մոսկվայի և Մինսկի միջև հարաբերությունների սառեցումը ցույց է տալիս, որ այդ կարծես թե դաշնակցային երկրների միջև հարաբերությունները հասել են ճգնաժամային կետի: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Դմիտրի Մեդվեդևը չի նախատեսում երկկողմանի հանդիպում անցկացնել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Երևանում օգոստոսի 20-21-ը: Բացառված չէ, ոչ Լուկաշենկոն կարող է հրաժարվել ժամանել Հայաստան: Մեկ տարի առաջ Ռուսաստանի հետ «կաթնային» պատերազմի ժամանակ նա արդեն չէր մասնակցել նման միջոցառման Մոսկվայում, գրում է Կոմերսանտը: