Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է կառավարության մասնակցությունը Հրանտ Դինքի սպանությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է կառավարության մասնակցությունը Հրանտ Դինքի սպանությանը

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կորուստը մեծ ողբ է եղել Թուրքիայում և արդարադատության նախարարությունը հետաքննում է սպանության բոլոր ասպեկտները: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, «որոշ անհիմն մեղադրանքներ և իրականության խեղաթյուրում», որոնք հրապարակվել են մի քանի թերթերում դեռ 2009-ին, ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Անհիմն է մտածել, որ թուրքական կառավարությունը փորձում է մեղմացուցիչ հանգամանքեր գտնել մեղադրյալների համար, որոնք պատասխանատվություն են կրում Դինքի սպանության համար: Հրանտ Դինքը Թուրքիայի մտավորականության ամենափայլուն ներկայացուցիչներից է: Անհնար է նույնիսկ մտածել նման հրեշավոր սպանությունների կանխամտածվածության մասին»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղարը:

«Դինքի սպանությունը մեծ ողբ է առաջացրել մեր երկրում, և կառավարությունը դատապարտել է սպանությունն ամենախիստ դրսևորումներով: Մեր միակ սփոփանքն այն է, որ կասկածյալը ձերբակալվել է և դատարան է ներկայացվել սպանությունից հետո»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---