16 օգոստոսի 2010 - 13:24 AMT
Հայաստանի ֆուտբոլի առաջնության կենտրոնական հանդիպման ժամանակ «Բանանցը» զիջեց «Ուլիսին»

Նախորդ շաբաթվա վերջին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Լիգայի 17-րդ տուրը: «Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում ընդունեց «Գանձասարին» և 0:2 հաշվով զիջեց: Տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Միկա» - «Կիլիկիա» հանդիպման արդյունքում: Հայաստանի առաջնության ու Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում անհաջող ելույթներից ու գլխավոր մարզիչի փոփոխությունից հետո «Միկան» իր մարզադաշտում Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ 4:1 հաշվով հաղթեց «Կիլիկիային»:

Միավորները շարունակում է կորցնել գործող չեմպիոն և Հայաստանի գավաթակիր «Փյունիկը»: Դիլիջանում երևանյան ակումբը ոչ ոքի խաղաց «Իմպուլսի» հետ` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության կենտրոնական հանդիպման ժամանակ «Բանանցը» նվազագույն հաշվով զիջեց «Ուլիսին», բայց դեռևս շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային սանդղակը 41 միավորով: «Ուլիսը» 38 միավորով երկրորդ տեղում է, «Փյունիկը» 36 միավորով` 3-րդում: