Հայաստանի մարզպետերը քննարկել են հացահատիկի բերքահավաքի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների հարցերը

Հայաստանի մարզպետերը քննարկել են հացահատիկի բերքահավաքի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 13-ին Արագածոտնի մարզում անցկացրեց մարզպետների հետ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի մասնակցությամբ քննարկվեցին հացահատիկի բերքահավաքի ընթացքի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Փոխվարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալին հանձնարարեց հատկապես Արարատի մարզում ավելի ուշադիր լինել խաղողի մթերման գործընթացների նկատմամբ, հանրապետությունում այն արդյունավետ կազմակերպելու նպատակով համագործակցել մարզպետարանների հետ և խաղողի մթերման շրջաններում մշտական ներկայացուցիչներ ունենալ: Արմեն Գևորգյանն առաջարկեց նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերող ընկերությունների հետ քննարկի մթերման արդարացի` եւ գյուղացիների, եւ մթերող ընկերությունների համար երկուստեք շահավետ գին սահմանելու հարցը` հաշվի առնելով խաղողի այս տարվա ինքնարժեքը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ոռոգման վարձավճարների հավաքագրման վերաբերյալ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ներկայացրած տեղեկատվությունը: Ըստ մարզերի ներկայացվեց ՋՕԸ-ների կողմից մատակարարված ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել համայնքի ղեկավարների ու ջրօգտագործողների հետ` հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---