Հայաստանը և Ռուսաստանն Արձանագրություն են ստորագրել տիեզերական նորարարությունների ոլորտում համագործակցության մասին

Հայաստանը և Ռուսաստանն Արձանագրություն են ստորագրել տիեզերական նորարարությունների ոլորտում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Հայաստանում ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների, միջազգային մարդասիրական համագործակցության (Ռոսհամագործակցություն) գործերով Դաշնային գործակալության ներկայացուցչությունում կայացել է Արձանագրության ստորագրում մերձերկրյա տարածության և տիեզերական գոյացության համար տեխնոծին աղտոտվածության, աստերոիդ-գիսաստղային վտանգի ուսումնասիրման ոլորտում գիտատեխնիկական և նորարարական համագործակցության զարգացման և ամրապնդման վերաբերյալ:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանում Ռոսհամագործակցության մամլո ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մ. Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Ա. Մկրտչյանը, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա. Վ. Հարությունյանը, Գիտությունների ռուսական ակադեմիայի Մ. Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի (ԳՌԱ ԿՄԻ) ավագ գիտաշխատող Վ. Մ. Ագապովը, ԳՌԱ ԿՄԻ ավագ գիտաշխատող Ի. Ե. Մոլոտովը, «Վտանգի ուսումնասիրման միջազգային ինստիտուտ» Ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Վ. Ս. Շուտովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդականը, Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վ. Վ. Կրիվոպուսկովը: Համագործակցության առարկա կդառնան աստղադիտարանում առկա ունիկալ գործիքների արդիականացման, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցման, ինչպես նաև աստղադիտարանի տարածքում ռուսական նոր գործիքների տեղադրման հարցերը: Նախնական տվյալներով գործիքների ստեղծման և տեղադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 4.5 մլն եվրո: Հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել միավորել ջանքերը երիտասարդության, առաջին հերթին ուսանողների, երիտասարդ գիտնականների և մասնագետների տիեզերական նորարարական կրթության ընդլայնման համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---