Fitch Ratings գործակալությունը հետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկի վարկանիշերը

Fitch Ratings գործակալությունը հետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկի վարկանիշերը

PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 13-ին Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը «BB» մակարդակում: Այդ մասին հաղորդվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կայքում:

ՎՏԲ- Հայաստան բանկի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերն արտացոլում են Fitch կարծիքն անհրաժեշտության դեպքում նրա սեփականատեր ռուսական ՎՏԲ բանկ ԲԲԸ-ի կողմից աջակցությունը ցուցաբերելու քիչ հավանականությունը:

«D/E» անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով տրամադրվող վարկերերի մեծ մասը, մասնաճյուղերի ցանցի հետ կապված օպերացիոնալ ռիսկերը և այլն:

ՎՏԲ -Հայաստան բանկը 2010-ի առաջին եռամսյակում վարկերի ծավալով զբաղեցնում էր շուկայի 10 տոկոսը և մանրածախ դեպոզիտներով` 7 տոկոսը:

Fitch այլևս չի զբաղվում այդ էմիտենտի վարկանիշերով և դրանց հիման վրա վերլուծություն չի կատարում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---