Յուրի Գուսև. ՎՏԲ-Հայաստան բանկը ժամանակավորապես դադարեցրել է Fitch Ratings-ի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևը մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան բանկի վարմանիշների հաստատելը և ետ կանչելը ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը «BB» մակարդակում Fitch Ratings գործակալության կողմից: «Ներկայումս ՎՏԲ խմբի շրջանակներում իրականացվում են բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառության ծրագրերի կենտրոնացման աշխատանքեր: Փոխառության նոր ռազմավարության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ: Հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև ծախսերի կառուցվածքի օպտիմալացման ուղղությամբ Բանկի կողմից տարվող աշխատանքները, մեր կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը «Fitch» գործակալության հետ»,- ասել է Գուսևը:

2010թ. օգոստոսի 13-ին Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը «BB» մակարդակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---