17 օգոստոսի 2010 - 14:45 AMT
Էդուարդ Շարմազանով. Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչներից է

Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այդ առումով անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական բազաների գտնվելը 49 տարով երկարաձգելու հարցին` նա ասել է, որ դա կորոշի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպահման խնդիրը: «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչներից է»,- նշել է նա և հավելել, որ փոփոխություններից հետո ռուսական ռազմական բազայի ֆունկցիան կլինի ոչ միայն Հայաստանի սահմանների պաշտպանությունը, այլ նաև երկրի անվտանգության ապահովման մեխանիզմների իրագործումը:

Մեկնաբանելով ռուսական բազաների` Հաայստանում մնալու ժամկետի երկարացման հնարավոր պատճառները` Շարմազանովը, հիմնվելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչպես նաև նրա ռազմական բյուջեն 0.5 մլրդ դոլարով ավելացնելու փաստի վրա, Հայաստանը պետք է հոգ տանի իր անվտանգության մասին: Նա նշել է, որ պայմանագրի ստորագրումով բազան կհագեցվի նորագույն ռազմական տեխնիկայով, ինչը ՀՀ անվտանգության համակարգը գրեթե անխոցելի կդարձնի: