Ռոման Բերեզովսկուն հրավիրել են Հայաստան` 2010 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին մասնակցելու

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն հրավիրել են Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, որը սեպտեմբերի 3-ին Երևանում և սեպտեմբերի 7-ին Սկոպյեում անցկացնելու է 2010 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր` Իռլանդիայի հավաքականի և Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ակումբի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցազրույցում Բերեզովսկին պատմել է Հայաստանի մասին. «Ես գիտեմ հայերեն և լավ հասկանում եմ մարդկանց, գիտեմ նաև այդ երկրի ավանդույթները: Հայաստանում մարդիկ շատ հյուրասեր են: Եթե, օրինակ` հայկական ակումբում նոր խաղացող է գալիս, նա շատ ավելի հեշտությամբ է հարմարվում, քան Ռուսաստանում: Հյուրընկալությունը, թերևս, այդ երկրում ամենակարևոր բանն է, նաև կլիման է հիանալի այնտեղ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---