Արման Մելիքյան. 10 տարի անց ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի համար կարող է անհնար լինել

Արման Մելիքյան. 10 տարի անց ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի համար կարող է անհնար լինել

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են Վրաստանի հարցում Ռուսաստանի թուլությունը, և Անկարայի ու Բաքվի միության ամրապնդումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Այդ առումով նա ասել է, որ Ռուսաստանը քիչ ժամանակ ունի: «Եթե Ռուսաստանը չլուծի ղարաբաղյան հակամարտությունն այն քաղաքականության սահմաններում, որին նա հարում է այսօր, այսինքն ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին Բաքվում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, ապա 10 տարի անց այդ խնդիրն անլուծելի կլինի Մոսկվայի համար»,- նշել է Մելիքյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող այլ կարգավիճակ ունենալ Ադրբեջանից դուրս, նա ասաց, որ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---