Արման Մելիքյան. Հայաստանն ի վիճակի չէ վերահսկել իր արտաքին քաղաքականությունը

Արման Մելիքյան. Հայաստանն ի վիճակի չէ վերահսկել իր արտաքին քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ թե հարցեր են լուծվում, այլ հայտարարություններ են արվում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, արդեն երկար տարիներ Հայաստանը չի կարողանում վերահսկել իր արտաքին քաղաքականությունը:

Մեկնաբանելով գերտերությունների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները Հայաստան` Մելիքյանն ասել է. «Այցելելով Հայաստան` գերտերությունների ներկայացուցիչները համարում են, որ կատարեցին իրենց պարտքը` նշելով, որ «իրենք եղել են այստեղ և այսինչ հայտարարությունն են կատարել»: Եվ դա ուղղված է ոչ այնքան Հայաստանին, որքան տարածաշրջանի մյուս պետություններին»,- ընդգծել է Արման Մելիքյանը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանը մի երկիր է, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի, բայց չունի իր սեփական «Ես»-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---