Արման Մելիքյան. Հայաստանը Ռուսաստանի անհաջող պատճենն է

Արման Մելիքյան. Հայաստանը Ռուսաստանի անհաջող պատճենն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում վկայում են տարածաշրջանում նոր գործընթացների մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ընդ որում, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման հարցին, Մելիքյանն ասել է, որ առայժմ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում հակաթուրքական տրամադրությունների պատվար մնալ, ուստի, ելնելով մի շարք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի շահերից, նման համաձայնագրի գոյությունը միանգամայն տրամաբանական է: Այդ համատեքստում Մելիքյանը նշել է, որ Հայաստանն առայժմ պատրաստ չէ հակաթուրքական տրամադրությունը որակապես այլ մակարդակի բերել, քանի որ երկիրը Ռուսաստանի անհաջող պատճենն է, որն իր շահերն ունի տարածաշրջանում, բայց չունի կոնկրետ գաղափարախոսություն: «Այդ տեսակետից Ռուսաստանի ապագան պարզ չէ, այսօր մենք կարող ենք համաձայնագիր կնքել մի Մոսկվայի հետ, իսկ մի հինգ-տաս տարի հետո կարող ենք գործ ունենալ բոլորովին ուրիշի հետ»,- նշել է նա:

Ընդ որում, Մելիքյանը նկատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացմամբ Ռուսաստանը երկարաժամկետ նպատակներ է ծրագրում Հայաստանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---