Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները

PanARMENIAN.Net - Որթնալվիճն արագ զարգանալով` 5 տարվա ընթացքում կարող է ոչնչացնել Հայաստանի բոլոր խաղողի այգիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Որթնալվիճն արագ զարգանում է խաղողի արմատների վրա և 3-4 տարվա ընթացքում խաղողը լրիվ փչանում է: Այդ հիվանդությունն անհնար է բուժել, դրա դեմ միակ պայքարը հին խաղողի տունկերը ոչնչացնելն ու նորերը տնկելն է», - ասել է նա, ավելացնելով, որ խաղողի նոր տունկերի համար Հայաստանի ֆերմերներին 270-290 մլն ԱՄՆ դոլար է հարկավոր:

Միության նախագահն նշել է, որ որթնալվիճը Եվրոպայից 100-120 տարի առաջ Մ. Նահանգներ է տարվել, իսկ Հայաստանում այն ի հայտ է եկել անցյալ դարի 20-ական թթ.: Մինչ օրս այն չէր տարածվում մի քանի պատճառներով` եղանակային, ջրման (ոչ ցողելով) պայմանների և հողային կառուցվածքի:

Բացի այդ, ԽՍՀՄ իշխանության տարիներին արգելվում էր Արարատյան դաշտավայր խաղողի նոր տեսակների ներմուծումը, իսկ Միության փլուզումից հետո, Հայաստանի իշխանությունները հիվանդության տարածումը կանխելու կամ այն ոչնչացնելու վերահսկողության ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:

Ներկայում հիվանդությունը տարածված է Տավուշի մարզի մի քանի հա խաղողի այգիներում, ինչպես նաև մի փոքր օջախ էր հայտնաբերվել Արարատյան դաշտավայրում, որը ոչնչացվել է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---