Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը18 օգոստոսի 2010 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան բյուրոյի (ANCA-ER) ժողովի ընթացքում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսականը պաշտպանում է 252 բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից»,- հայտարարել է ANCA-ER գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանը: Ժողովը տեղի է ունեցել կոնգրեսականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քինգը հանդես է եկել նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության մեծացման և Արցախի անվտանգության ապահովման օգտին: «Մենք գնահատում ենք կոնգրեսականի աջակցությունը և կարծում ենք, որ նա սրտին մոտ է ընդունում ոչ միայն հայերի,այլ նաև ողջ ամերիկյան ժողովրդի խնդիրները և հավատում ենք, որ արդարությունը կհաղթի»,- ասել է ANCA-ER անդամ Սևան Աղնասյանը, գրում է Armenian Weekly-ն: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |