18 օգոստոսի 2010 - 12:10 AMT
Օգոստոսի 20-ին Գյումրիում կբացվի Պատվո բլուրը

Պատվո բլուր հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը ռուսական բանակի 156 սպաների թաղման վայրում, որոնք զոհվել են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում, տեղի կունենա օգոստոսի 20-ին Գյումրիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ:

Պատվո բլուրը ռազմական գերեզմանոց է , որը ստեղծվել է 1856-ին Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի կողմից: Հետագայում այստեղ կառուցվել է ռուսական մատուռ: Ժամանակը և 20-րդ դարի դրամատիկ իրադարձություններն իրենց հետքն են թողել համալիրի վրա: Անցյալ դարի 50-ականներին հենց գերեզմանատան կենտրոնում կառուցվել է մանկական առողջարան, որը 2009-ին ոչ պիտանի է դարձել:

Պատվո բլուրի վերականգնման գաղափարը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, և պաշտպանվում է երկու երկրների ղեկավարության կողմից: Նախագիծն իրականանում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ: Վերականգնման աշխատանքների համակարգման համար 2009-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական աշխատանքների համար նոյեմբերին ստեղծվել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահներն են դարձել Անդրանիկ Նիկողոսյանը և «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Որոշվել է Պատվո բլուրում ռուս սպաների հիշատակին կառուցել հուշակոթող 1919-ին թուրքերի կողմից Կարսում ավերված հուշարձանի օրինակով: Հուշարձանի քանդակագործն է Յուրի Մինասյանը: Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկի ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովը, հաղորդում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամլո ծառայությունը: