18 օգոստոսի 2010 - 12:35 AMT
Սինգապուրում շարունակվող օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին ելույթ ունեցան Հայաստանի լողորդները

50 մ. ազատ լողաոճում Սերգեյ Պեվնեևը 52 մասնակիցների մեջ գրավեց 32-րդ տեղը / 25.83վրկ /, իսկ 50մ. թիկնալողում Անահիտ Բարսեղյանը 22 մարզիկների պայքարում ճանաչվեց 17-րդը / 32.79 վրկ /

Սինգապուրում շարունակվող օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում օգոստոսի 17-ին ելույթ ունեցան Հայաստանի լողորդները: 50 մ. ազատ լողաոճում Սերգեյ Պեվնեևը 52 մասնակիցների մեջ գրավեց 32-րդ տեղը / 25.83վրկ /, իսկ 50մ. թիկնալողում Անահիտ Բարսեղյանը 22 մարզիկների պայքարում ճանաչվեց 17-րդը / 32.79 վրկ /:

Օգոստոսի 18-ին մրցում են նետաձիգ Վասիլ Շահնազարյանը, մարմնամարզիկ Վահան Վարդանյանը /բազմամարտի եզրափակիչ / և վազորդուհի Դիանա Խուբեսերյանը /100 մ. /:

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 բրոնզե մեդալներ ծանրամարտում և ազատ ոճի ըմբշամարտում: Մեդալակիրներ են դարձել Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ):