18 օգոստոսի 2010 - 14:24 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան

Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին հիանալի թենիսով և լավ արդյունքներով: Օգոստոսի 17-ին Ցինցինատիում Western & Southern Financial Group Masters-2010-ի վարպետության մեկնարկային փուլում աշխարհի 37-րդ ռակետը հանդիպել է ATP վարկանիշի 17-րդ համարի` խորվաթ Իվան Լյուբիչիչի հետ:

Նալբանդյանը հաղթել է երկու սեթերում 7:5, 6:0 հաշվով:

Երրորդ շրջան դուրս գալու համար նա կհանդիպի Ջոն Այզների (ԱՄՆ հետ): Նրանք պաշտոնական մրցաշարերում դեռ չեն հանդիպել: