Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը

Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Օգոստոսի 19-20-ը Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում Գյումրիում ռուսական ռազմակայանի վերաբերյալ նոր պայմանագիր կստորագրվի:

«Փոփոխությունները վերաբերում են 1995 թվականի պայմանագրի գործողության ժամկետի երկարացմանը,- «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախարարը: - Եթե 1995 թվականի պայմանագիրը գործեց 25 տարի, ապա այժմ այն կգործի 49 տարի` սկսած 1995 թվականից»:

Նոր պայմանագրում ավելի հստակ կլինի ձևակերպումն «այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ Ռուսաստանի շահերին առընթեր ապահովելու է հանրապետության անվտանգությունը»: «Եվ այդ նպատակների իրականացման համար ռուսական կողմն աջակցելու է Հայաստանի Հանրապետությունը սպառազինությամբ և ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելուն»,- ընդգծել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցությանը, ապա, Նալբանդյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքերը և ամբողջապես օժանդակում է եվրոանվտանգության մասին նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությունը: Նրա խոսքով, Հայաստանը կիսում է Եվրոատլանտիկայի ու Եվրասիայի տարածքում բոլոր պետությունների համար հավասար անքակտելի անվտանգության գաղափարը և այն բանի անթույլատրելիությունը, որպեսզի «որևէ պետության անվտանգությունն ապահովվի մեկ այլ պետության անվտանգության հաշվին»: «Անթույլատրելի է որևէ պետության մեկուսացումը: Այնպես որ մենք ամբողջապես օժանդակում ենք այդ նախաձեռնությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---