18 օգոստոսի 2010 - 18:38 AMT
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման գործող պայմանագրերի քանակը կրկնակի գերազանցում է տարեսկզբի տվյալները

2010թ. սկզբից մինչև օգոստոսի 17-ը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման` երաշխիքների և ակրեդիտիվների գործող պայմանագրերի քանակը աճել է կրկնակի անգամ, իսկ պորտֆելն աճել է 1.2 անգամ` կազմելով 9.6 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկի երաշխիքների պորտֆելը 2010թ. երկրորդ եռամսյակի տվյալների համաձայն աճել է 1.6 անգամ 2009թ. երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ` կազմելով 6.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակրեդիտիվի պորտֆելը այդ նույն ժամանակահատվածի համար գրանցել է ռեկորդային աճ 56 անգամ` կազմելով 2.4 մլրդ ՀՀ դրամ:

2009թ-ից ի վեր Ամերիաբանկը ակտիվորեն զարգացնում է առևտրա-վարկային ֆինանսավորման գործիքները: Այս գործընթացում կարևոր դերակատարում են ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ի (IFC) կողմից Ամերիաբանկին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից տրամադրված $2 միլիոն դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ինչպես նաև արտասահմանյան առևտրային բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկային գծերը ընդհանուր առմամբ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս ամենը բանկին թույլ տվեց ընդլայնել իր հաճախորդների` օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: