19 օգոստոսի 2010 - 12:05 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Լավ գին» ծառայությունը «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար

Այժմ «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդները կարող են զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ, ակտիվացնելով «Լավ գին» ծառայությունը, «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին առավել մատչելի սակագներով. 38.5 դրամ/րոպե` «Բարբառ» և 34 դրամ/րոպե` «18+» սակագնային պլանների բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է հավաքել *050# հրահանգն ու սեղմել զանգահարելու կոճակը: Ակտիվացման վճարն է 250 դրամ: Եթե մեկ ամիսը լրանալիս բաժանորդի հաշվին լինի առնվազն 250 դրամ, ապա ՙԼավ գին՚ ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Իսկ ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *050*0# հրահանգը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: