19 օգոստոսի 2010 - 13:02 AMT
Խոակին Բոգոսյանի ակումբը զիջեց «Հապոելին»

Օգոստոսի 18-ին UEFA-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար «Զալցբուրգը» մրցել է Թել Ավիվ «Հապոելի» հետ: Ավստրական ակումբի հիմնական կազմում հանդես է գալիս հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը:

Արդեն 3-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել են հյուրերը, աչքի է ընկել դարպասապահ Վինսենթ Էնյեաման: Հաշիվը հավասարեցրեց Նիկոլայ Պոկրիվաչը, այունհետև 9 րոպեների ընթացքում «Զալցբուրգի» դարպասապահ Գերհարդ Տրեմելը 2 գնդակ բաց թողեց իր դարպաս, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսի վերջում աչքի ընկավ Բեն Սահարը, իսկ հետո Էթեյ Շեհթերը: Ռոման Վալները 67-րդ րոպեին 11-մետրանոց իրականացրեց, խաղն ավարտվեց իսրայելական ակումբի հաղթանակով 2:3 հաշվով:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 24-ին: