ՀԿԵՈՒ-ում արձանագրվել է արտադրական-տնտեսական ցուցանիշների աճ

ՀԿԵՈՒ-ում արձանագրվել է արտադրական-տնտեսական ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net - ՀԿԵՈՒ ՓԲԸ-ի պլանային տնտեսական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2010-ի հունվարի-հուլիս ժամանակահատվածում նկատվում է կայուն աճ աշխատանքի հետևյալ արտադրական-տնտեսական ցուցանիշներում. բեռնափոխադրումը` 14 տոկոս , ներկրված արտադրանքը` 7 տոկոս ( 8 տոկոս 2009-ի նույն շրջանի հետ համեմատած), ուղևորների փոխադրման շրջանառությունը` 72 տոկոս (64 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ): Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Բացի դրանից, բեռնաշրջանառությունն աճել է 4.1 տոկոսով (5.3 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), տեղամասային արագությունը` 7.8 տոկոսով (23.8 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը` 25.8 տոկոսով (52.2 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), գնացքի շրջանառությունը` 46.3 տոկոսով, աշխատանքի արտադրողականությունը` 8.1 տոկոսով (10.6 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---