19 օգոստոսի 2010 - 14:39 AMT
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Սառա Հերբերտին

Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանն օգոստոսի 18-ին ընդունել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Սառա Հերբերտին:

Նախարարը ողջունել է Հերբերտին և շնորհակալություն հայտնել, որ նա ելույթ է ունենալու Հայաստանի դրոշի տակ: Պետրոսյանը նաև նշել է, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը նպաստելու է երկրում սերֆինգի զարգացմանը, հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը:

Հերբերտը ցանկանում է Հայաստանը ներկայացնել 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Սառա Հերբերտը 2006-ին դարձել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, և իր արդյունքներով մտել է «Գինեսի ռեկորդների» գիրք:

Այս տարի մարզուհին մտադիր է նոր ռեկորդ սահմանել. 25 օրում անցնել Ատլանտիկ օվկիանոսը: