Սերգեյ Շաքարյանցը ՀԱՊԿ գագաթաժողովը կապել է «Բուշեր» ԱԷԿ բացման հետ

Սերգեյ Շաքարյանցը ՀԱՊԿ գագաթաժողովը կապել է «Բուշեր» ԱԷԿ բացման հետ

PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին արդեն պարզ կլինի, թե Հայաստանի հետ կապված ինչպիսի նպատակներ են հետապնդում երկրի արտաքին գործընկերները: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ընդ որում, նա նշել է, որ օգոստոսի 20-22-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի նպատակն է ծրագրել երկրների առաջիկա համատեղ գործողությունները: Նրա խոսքով, դա կոնկրետ Հայաստանին թույլ կտա նաև պատերազմ խաղալ ցանկացող երկրներին հիշեցնել, իր ինքը կարող է ոչ միայն ռազմական ու ռազմատեխնիկական օգնություն ստանալ ՀԱՊԿ շրջանակներում, այլև կփորձի ստանալ բոլոր անհրաժեշտ արտոնությունները երկկողմ հարաբերությունների հաշվին:

Ընդ որում, նա նկատել է, որ տարածաշրջանում իրադրությունն ավելի լարված կդառնա այն բանից հետո, երբ շահագործման հանձնվի «Բուշեր» ԱԷԿ-ը: Նրա խոսքով, ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովն ու ատոմակայանի գործարկումը փոխկապակցված են: Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանի մտերիմ դաշնակիցները` Ռուսաստանն ու Իրանը, համաձայնեցնում են իրենց գործողությունները:

Անդրադառնալով Հայաստանի դաշնակիցներին` հայ փորձագետն ասել է, որ նրանք բոլորն էլ, չնայած համատեղ նախագծերին, ավելի մեծ նպատակ են հետապնդում. սեփական տարբերակով վերակազմել Հարավային Կովկասը, որտեղ Հայաստանի համար արդեն պատրաստված է կոնկրետ տեղը: «Հայաստանը պետք է ինքը տնօրինի իր ճակատագիրը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի բոլոր գերատեսչություններն ու կազմակերպությունները միմյանց հետ հաղորդակցվելով աշխատեն»,- նշել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---