Հայաստանում օրենքի ուժ է ստացել նոր սկզբունքային փոփոխություններով աշխատանքային օրենսգիրքը

PanARMENIAN.Net - 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի աշխատանքի պետական տեսչությունը բացահայտել է այնքան չգրանցված աշխատողների, որքան ամբողջ 2009 թ. ընթացքում: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը: Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը հաղորդել է, որ օգոստոսի 7-ից Հայաստանում գործում է նոր սկզբունքային փոփոխություններով աշխատանքային օրենսգիրքը:

Նրա խոսքերի համաձայն, փոփոխությունները վերաբերում են պայմանագրերի ժամկետին, որը նախկինում սահմանափակվում էր 5 տարով, իսկ փոփոխություններից հետո սահմանափակումը հանված է:

Աշխատանքային գրավոր պայմանագրից բացի, մտցված են աշխատանքի ընդունման մասին գործատուների ընդունած մասնավոր իրավական նորմեր: Սահմանափակումներ են նախատեսված նաև գործատուի կողմից արձակուրդի տրման վերաբերյալ: Միաժամանակ արտաժամյա աշխատանքի առավելագույն ժամանակը չպետք է գերազանցի տարեկան 180 ժամը, իսկ արտաժամա աշխատանքի համար պետք է հավելավճար տրվի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Գիշերային ժամերի համար հավելավճար պետք է վճարվի աշխատավարձի 30 տոկոսի չափով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---