Լուսակերտում բազմազգ երիտասարդական ճամբար է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդությունը իրենց էթնիկ հայ հասակակիցների հետ միասին կմասնակցեն UN DPI հնգօրյա ամառային ճամբարին (ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն), որը բացվեց այսօր Լուսակերտում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից, երիտասարդության հետ կքննարկվեն հանդուրժողականությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Ճամբարի մասնակիցները կտեղեկանան նաև Միավորված ազգերի կազմակերպության, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, Բաց հասարակության ինստիտուտի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործունեության մասին: Ճամբարը նվիրված է Երիտասարդության միջազգային տարվան` «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագրով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---