Երևանում «Ռոսատոմի» ղեկավարը պայմանագիր կստորագրի Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման մասին

Երևանում «Ռոսատոմի» ղեկավարը պայմանագիր կստորագրի Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման մասին

PanARMENIAN.Net - «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում ստորագրվելու է Հայաստանում ատոմային էներգիայի զարգացմանը վերաբերող պայմանագիր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունից:

Այդ այցի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացմանը և դրա հետ կապված միջոցառումներին «Ռոսատոմի» մասնակցությանը վերաբերող հարցեր: Հավանական է, որ նաև հարց բարձրացվի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին:

Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ օգոստոսի 19-ին «Ռոսատոմ» պետգործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Երևանում ստորագրելու է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկների սարքավորման ուղղությամբ համագործակցելու մասին համաձայնագիր: Ս. Կիրիենկոյի օգնական Սերգեյ Նովիկովի խոսքերի համաձայն, այդ համաձայնագրի ստորագրումն իրականացվում է մարտի 26-ին ստորագրված ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի բնական պաշարների և էներգետիկայի նախարարության ու «Ռոսատոմի» համագործակցության մասին համաձայնագրի համաձայն:

«Այսօր նախատեսված համաձայնագրով, «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր ինտեր» հայ-ռուսական ընկերության բաժնետեր, որը պետք է իրականացնի Մեծամորի ԱԷԿ-ի նոր երկրորդ էներգաբլոկի շինարարությունը` ռուսական արտադրության ВВЭР-1200 ռեակտորով: Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի շինարարությունն ու դրա շահագործումը:

Նա նաև նշել է, որ «Ռոսատոմի» ձեռնարկություններում Հայաստանի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի «միջուկային կղզու» համար արդեն պահեստավորված են սարքավորումները: «Ռոսատոմում» համոզված են, որ այս համաձայնագրի ստորագրումը կդառնա նախագահի Հայաստան կատարած այցի կարևորագույն իրադարձություններից:

Հայաստանի կառավարությունը հուլիսի 29-ին համաձայնել է Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկների սարքավորման նպատակով ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությանը:

Նախկինում կառավարությունը համաձայնություն էր տվել նաև Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը ռուսական հիդրոէներգետիկայի ռեակտորներով զինելու, ինչպես նաև ռուս-հայկական համատեղ «Մեծամորէներգատոմ» ՓԲԸ ստեղծելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---