20 օգոստոսի 2010 - 15:09 AMT
Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 4 տոկոս

Օպերատիվ-վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ՀՆԱ ծավալը 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 4 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 1586.5 մլրդ դրամ: Ընդ որում երկրի ՀՆԱ-ն հուլիսին հունիսի համեմատ կրճատվել է 19.2 տոկոսով:

Բացի դրանից, հունվար-հուլիս ամիսներին սպառողական գների աճը կազմել է 7.4 տոկոս: Միևնույն ժամանակ 2010-ի հուլիսին գնաճը կազմել է 0.8 տոկոս:

Բյուջեի հիմքում ընկած տնտեսական աճը նախատեսված է 1.2 տոկոսի չափով, գնաճը`4±1,5 տոկոսի: