20 օգոստոսի 2010 - 17:16 AMT
Սերժ Սարգսյան. «Ռուս զինվորականների հիշատակի հուշարձանի վերականգնումը Հայաստանի պատվի հարցն է»

Ռուսական զորքերի ներկայությունը հայկական հողում հայ ժողովրդի համար նշանակել է ազատություն, ինքնորոշման և անկախության հնարավորություն: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

«Հայ ժողովուրդն ապրելով Օսմանյան կայսրության լծի տակ, Ռուսաստանի օգնությամբ էր սպասում ազատություն ու փրկություն ստանալ», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, հենց այդ ժամանակ էլ ծագել է Արևելյան հարցը (հայտնի` Հայկական հարց), որի արձագանքները մինչ օրս լսվում են Բալկաններում և Անդրկովկասում:

«Հայ ժողովուրդը ազատության մասին երազում էր այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը հարմար պահի էր սպասում, որպեսզի վերջնականապես լուծեր Հայկական հարցը: Նա, ով չի հիշում անցյալը, նա ապագա չունի: Մենք հիշում ենք մեր պատմությունը, այն զինվորներին, ովքեր վերջին հանգրվան ստացան մեր հողում: Հայ-ռուսական բարեկամության պատմությունը, որը կարելի է բնութագրել որպես երկու ժողովուրդների մշտական մերձեցում, հարուստ է հանուն ընդհանուր նպատակի` հերոսության և ինքնազոհության օրինակներով… Հայաստանը Ռուսաստանի համար միշտ էլ եղել է հուսալի դաշնակից, և հետագայում էլ առանձնակի տարաձայնություններ չեն լինի», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքերի համաձայն, ռուս զինվորականների հիշատակի հուշարձանի վերականգնումը, որը խորհրդային գաղափարախոսության զոհ էր դարձել ու լքվել էր, Հայաստանի համար պատվի հարց է: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևին և Հայաստանում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյին` այդ նախագծի նախաձեռնության համար: