21 օգոստոսի 2010 - 12:45 AMT
Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային խաղերը կսպասարկեն հունգարացի և նորվեգացի մրցավարները

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը:

Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը: Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: