Երևանում սեպտեմբերի 16-17-ին տեղի կունենա խաղողագործությանը նվիրված Fruitfull Armenia գյուղատնտեսական ֆորումը

Երևանում սեպտեմբերի 16-17-ին տեղի կունենա խաղողագործությանը նվիրված Fruitfull Armenia գյուղատնտեսական ֆորումը

PanARMENIAN.Net - Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական ֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 16-17-ին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Fruitfull Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը, հերթական ֆորումը կանվանվի «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը»: Նրա խոսքերով, ֆորումի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի դեգուստատոր Միշել Ռոլանը:

«Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել այս ոլորտը և նոր տեխնոլոգիաներ կիրառել: Պետք է ապրանքանիշ ստեղծել, որը հայտնի կլինի ողջ աշխարհում: Օրինակ, Bodega del Fin del Mundo արգենտինական գինիների տնտեսությունը, 20 տարի առաջ փոխելով գինու արտադրության տեխնոլոգիան, շատ հայտնի ապրանքանիշ է դարձել: Մեր Արենին պետք է ավելի լավը լինի, և պետք է այնպես անել, որպեսզի աշխարհի ցանկացած ռեստորանում գտնվելու դեպքում կարողանաս պատվիրել մեր գինին»,- ասել է Fruitfull Armenia- ի տնօրենը:

Նա նաև կարծում է, որ արտահանման հիմնական շուկան կարող է դառնալ Ռուսաստանը, որն արգելել է Վրաստանի և Մոլդովայի գինիների ներկրումը:

Ֆորումը կբացի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---